ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
27.01.2012 | 00:00

...թե ներքաղաքական-ներիշխանական կուլիսներում շրջող նոր թոփը Վովա Գասպարյանի շուրջ ստեղծված անեկդոտն է:
Ըստ այդմ` Արարատի մարզում վերջերս տեղի ունեցած ԲՀԿ-ականների հզոր արտահոսքից (հիշենք, որ մարզային կառույցի ղեկավարի հետ կառույցից դուրս է եկել չորս հարյուր ԲՀԿ-ական) հետո Աբովյան (Կոտայքի մարզ) գնացած Վովա Գասպարյանը տեղի բնակչությանն ասում է. «Եվ ուրեմն, հարգելիներս, քիչ առաջ մենք Արարատի մարզը միացրինք Հայաստանին, այժմ հերթը Կոտայքի մարզինն է, եկել եմ դա անելու»:

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ